Այսօր Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը ընդունեց Մարտունու մարզադպրոցի բռնցքամարտիկներին
Այսօր Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը ընդունեց Մարտունու մարզադպրոցի բռնցքամարտիկներին
Այսօր Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը ընդունեց Մարտունու մարզադպրոցի բռնցքամարտի սաներին, որոնք 2022թ-ին ՀՀ տարբեր տարիքային առաջնություններում հաղթող և մրցանակակիր են դարձել նաև Եվորպայի և միջազգային ռինգերում բարձր են պահել համայնքի անունը: Պարոն Հովեյանը շնորհավորեց մարզիկներին, մարզիչներին և մարզադպրոցի տնօրենին բարձր արդյունք ցուցաբերելու համար և շնորհակալագրերով պարգևատրեց նրանց: Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց համայնքապետից մշտապես մարզիկներին ուշադրության կենտրոնում պահելու կապակցությամբ և ներկայացրեց առաջիկայում Մարտունի համայնքում անկացվելիք ավանդական բռնցքամարտի միջազգային կարգի առաջնության վերաբերվող հարցեր: Հանդիպման վերջում պարգևատրվեցին ՀՀ առաջնության չեմպիոններ Նարեկ Զախարյանը և Լիլիթ Ասատրյանը, ՀՀ առաջնության մրցանակակիրներ Կարեն Զախարյանը և Նվեր Բարոյանը: